Օպտիկա

«Լավանդա» օպտիկայի մեր բոլոր այցելուները հնարավորություն ունեն մեկ այցով ստուգել տեսողությունը և խնդիրների առկայության դեպքում ձեռք բերել համապատասխան ակնոց:

«Լավանդա» օպտիկայի մեր բոլոր այցելուները հնարավորություն ունեն մեկ այցով ստուգել տեսողությունը և խնդիրների առկայության դեպքում ձեռք բերել համապատասխան ակնոց:

Մեզ մետ կգտնեք՝

Ակնոցների պատրաստում 15 րոպեի ընթացքում

Օպտիկական ակնոցներ

Մեզ մոտ առկա է աշխարհահռչակ ֆիրմաների բարձրորակ և բրենդային ակնոցներ, որոնցում մեկտեղվում է գեղեցկությունը, ոճը, հարմարավետությունն ու որակը:

Կոնտակտային ոսպնյակներ

«Լավանդա» օպտիկան ներկայացնում է հանրաճանաչ բրենդների արտադրության, նոր սերնդի, բարձրորակ կոնտակտային ոսպնյակների լայն տեսականի:

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Տեսողության սրությունը, մեծ մասամբ, պայմանավորված է աչքի կառուցվածքով, բեկող միջավայրերի վիճակով։ Հաճախ երկու աչքի միջև լինում է տեսողության սրության տարբերություն։ Մի շարք հիվանդություններ և ախտաբանական վիճակներ կարող են բերել տեսողության սրության խաթարման և փոփոխել աչքի օպտիկական բնութագիրը։ Այս ամենը պետք է պարզի մասնագետը, որպեսզի համապատասխան օպտիկական ակնոց նշանակի։

 

Ցանկացած ակնոց ինքնուրույն ընտրելու դեպքում այն կարող է դառնալ դիսկոմֆորտի, գլխացավի, սրտխառնոցի, աչքերի լարվածության, ինչպես նաև որոշ դեպքերում տեսողության վատթարացման պատճառ։

Ակնոցի ընտրությունը պայմանավորված է

  •  աչքի կառուցվածքով, հիվանդությունների առկայությամբ
  • դեմքի կառուցվածքով
  • պացիենտի նախասիրություններով

Ակնոցի շրջանակի ճիշտ ընտրության հիմքում նաև միջբբային հեռավորության որոշումն է, որի անհամապատասխանությունը նույնպես կարող է դիսկոմֆորտի պատճառ դառնալ։ 


Այսպիսով, ակնոցի ընտրությունը կատարվում է միայն լիարժեք հետազոտությունից և ճիշտ ախտորոշումից հետո։

 

«Լավանդա» ակնաբուժական կենտրոնում այն կատարվում է պրոֆեսիոնալ մասնագետների կողմից՝ ամենաժամանակակից սարքավորումներով, առանց ցավի և արագ։ Հետազոտությունից հետո դուրս է գրվում դեղատոմս, որի հիման վրա բուժառուն կարող է ձեռք բերել իրեն համապատասխան ակնոց։

 

Ակնոցային կորեկցիա

Ակնոցային կորեկցիան օգնում է տարբեր տեսակի օպտիկական շեղում ունեցող մարդկանց մոտ լույսի ճառագայթը ճիշտ ֆոկուսավորել ցանցաթաղանթի վրա և ստանալ շրջապատող առարկաների հստակ պատկեր։ Այն փորձված և հուսալի , անվտանգ, մատչելի մեթոդ է, որը կիրառվում է տեսողության սրության ամենատարբեր խանգարումների դեպքում , բոլոր տարիքային խմբերում։

Ակնոցային կորեկցիայի ցուցումներն են․

Հիշեք՝ համապատասխան ակնոցային շտկումը հնարավոր է միայն ճշգրիտ ախտորոշումից հետո։ Ճիշտ ընտրված ակնոցը լավ տեսողության գրավականն է , ինչը ապահովում է մասնագիտական աշխատունակությունը և բարձացնում կյանքի որակը։

Դիմեք «Լավանդա» ակնաբուժական կենտրոն որտեղ նորագույն ժամանակակից սարքավորումների կիրառումը և փորձառու բուժանձնակազմը կօգնեն ձեզ ունենալ ճշգրիտ ակնոցային կորեկցիա և ընկալել շրջապատող աշխարհը իրական գույներով։

Տեսադարան