Սարքավորումներ

«Լավանդա» ակնաբուժական կլինիկան, հոգ տանելով իր բուժառուների առողջության և հարմարավետության մասին, ներդրել է ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ճապոնիայի առաջատար արտադրողներից որակի միջազգային չափանիշներին համապատասխանող, գերժամանակակից և վերջին սերնդի լավագույն սարքավորումներ:

«Լավանդա» ակնաբուժական կենտրոնում առկա են հետևյալ սարքավորումները`

Ավտոկերատոռեֆրակտոմետր (TOPCON, Japan) - ռեֆրակցիայի և եղջրենու կորության շառավիղի որոշում
Ավտոմատացված աուտոռեֆրակտոմետր (VISIONIX, EYE REFRACT, USA) - ռեֆրակցիայի բինօկուլյար որոշում և տեսողության շտկում րոպեների ընթացքում՝ արհեստական բանականության միջոցով
Թվային ավտոմատացված ֆորոպտեր (NIDEK, TOPCON, Japan) - տեսողության սրության ավտոմատացված ստուգում և շտկում
Պնևմոտոնոպախիմետր ( NIDEK, Japan) - ներակնային ճնշման ոչ կոնտակտային չափում, եղջերաթաղանթի հաստության որոշում, առաջային խցիկի անկյան վիզուալիզացիա
Օպտիկական բիոմետր (MYOPIA MASTER, OCULUS, Germany) - Կերատոտոպոգրաֆ (OCULUS KERATOGRAPH,Japan)
Կերատոտոպոգրաֆ (OCULUS KERATOGRAPH,Japan) - եղջրենու առաջային մակերեսի քարտեզագրում
Ճեղքային լամպ (TOPCON, Japan) - աչքի առաջային հատվածի և ակնահատակի հետազոտում
Աչքի ուլտրաձայնային հետազոտություն (QUANTEL MEDICAL, France) - A/B-սկանավորում
Աուտոպերիմետր (OPTOPOL, Poland) - տեսադաշտի ավտոմատացված համակարգչային ստուգում
Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆ (NIDEK, Japan) - աչքի առաջային և հետին հատվածների շերտավոր սկանավորում և ֆոտոնկարահանում
Էկզօֆթալմոմետր - ակնակապճում ակնագնդի դիրքի որոշում
Պուպիլոմետր (NIDEK, Japan) - միջբբային հեռավորության ավտոմատացված որոշում
Լենզմետր (NIDEK, Japan) - օպտիկական ոսպնյակների ուժի, UV (%) պաշտպանության որոշում
Ակնային YAG և SLT լազերային համակարգ YC-200 S plus (NIDEK, Japan) - հնարավորություն է տալիս նույն սարքի միջոցով բարձր ճշգրտությամբ կատարել մի քանի լազերային միջամտության տեսակներ՝ դիսցիզիա, գլաուկոմայի բուժմանը ուղղված YAG լազերային իրիդոտոմիա, սելեկտիվ լազերային տրաբեկուլոպլաստիկա (SLT), 532 նմ երկարության ալիքներով կանաչ լազերի միջոցով ցանցաթաղանթի լազերային ֆոտոկոագուլյացիա
Ակնային վիրաբուժական միկրոսկոպ (TOPCON, Japan) - ակնային միկրովիրաբուժական միջամտությունների ընթացքում կիրառվող միկրոսկոպ, որն ապահովում է առաջային և հետին սեգմենտի ճշգրիտ վիզուալիզացիա

Տեսադարան