Կատարակտի բուժման հիմնական, ռադիկալ մեթոդը վիրահատական միջամտության միջոցով պղտորված ոսպնյակի հեռացումն է եւ փոխարինումը արհեստական ներակնային ոսպնյակներով: Բնական ոսպնյակը փոխելով արհեստական ոսպնյակով, տեսողությունն ամբողջովին վերականգնվում է։ Արհեստական ոսպնյակն այլևս չի պղտորվում և տեղադրվում է ցմահ։
Կատարակտան դա ոսպնյակի մասնակի կամ լրիվ պղտորումն է, որը ընթանում է տեսողության սրության խանգարումով։
Առաջացման պատճառներն են՝
Ախտանշաններն են՝
Առանձնացնում են գլաուկոմայի մի քանի տարատեսակ, որոնցից ամենատարածվածը բացանկյուն գլաուկոման է։
Գոյություն ունեն բացանկյուն գլաուկոմայի բուժման մի քանի տարբերակներ․
«Լավանդա» ակնաբուժական կենտրոնում գլաուկոմայի բուժումն իրականացվում է սելեկտիվ լազերային տրաբեկուլոպլաստիկայի մեթոդով, որի արդյունքում առաջային խցիկի անկյունում գտնվող տրաբեկուլյար համակարգով ներակնային հեղուկի արտահոսքը բարելավում է։
Միջամտությունը կատարվում է շատ արագ (2-5 րոպեում) և անցավ, ապահովելով ներակնային ճնշման իջեցում մինչև 30%, ինչը հնարավորություն է տալիս այն կիրառել որպես բուժման առաջին ընտրության եղանակ՝ ազատելով աչքի կաթիլներ մշտապես օգտագործելու անհրաժեշտությունից, կամ, որոշ դեպքերում, նվազեցնելով կաթիլների քանակը և/կամ դրանց կիրառման հաճախականությունը, ինչը զգալիորեն բարելավում է բուժառուի կյանքի որակը։