Աչքի հիվանդությունների ճշգրիտ և ժամանակին ախտորոշումը լիարժեք տեսողության առաջին և ամենակարևոր քայլն է: Բուժման արդյունավետությունն ու վերջնական արդյունքը կախված են ճիշտ ախտորոշումից։ «Լավանդա» ակնաբուժական կլինիկան հոգ տանելով իր բուժառուների առողջության և հարմարավետության մասին, ներդրել է է ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ճապոնիայի առաջատար արտադրողներից լավագույն ախտորոշիչ սարքավորումները:
Հետազոտության բարձր ճշգրտությունը երաշխավորում է ամենաբարդ պաթոլոգիաների նույնականացումը զարգացման ցանկացած փուլում:
Կան լուրջ աչքի հիվանդություններ, որոնք էականորեն ազդում են տեսողության վրա։ Դրանք են՝ կատարակտը, գլաուկոման, ցանցաթաղանթի հեռացումը, մի շարք բորբոքային ու վարակիչ հիվանդություններ։ Այս հիվանդությունների վաղ ախտորոշումն ու բուժումը տեսողության մասնակի կորստի և երբեմն կուրության կանխարգելման հիմնական միջոցն է:
«Լավանդա» ակնաբուժական կլինիկայում դուք կարող եք անցնել բոլոր հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են ճշգրիտ ախտորոշում իրականացնելու համար: